Samsung –ը դադարեցրել է Samsung Galaxy Note 7 սմարթֆոններին արտադրությունը՝ սարքերի՝ այդ թվում նաև «թարմացված տարբերակների» այրման նոր դեպքերի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով հարավկորեական Yonhap գործակալության վրա:

Արտադրության դադարեցումը առաջին հերթին վերաբերվում է Վյետնամի գործարանին, որտեղ և արտադրվում է միջազգային շուկայի համար նախատեսված Galaxy Note 7 սմարթֆոնների մեծ մասը:

Ամերիկյան հզորագույն AT&T և T-mobile օպերատորները արդեն չեն տրամադրում իրենց հաճախորդներին Note 7-ի նոր տարբերակները, որոնք եկել էին փոխարինելու հետ կանչված տարբերակներին: 

The Verge –ը տեղեկացնում է, որ Verizon-ը նույնպես  իր հաճախորդներին չի տրամադրում Note 7-ի թարմացված տարբերակները:

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերին Samsung-ը հետ է կանչել այդ պահին արտադրված բոլոր Galaxy Note 7 սմարթֆոնները այն բանից հետո, երբ գրանցվեցին սարքերի մասսայական այրման դեպքեր: Ենթադրվում է, որ դրա պատճառը մարտկոցների անորակությունն է: Սեպտեմբերի վերջին ընկերությունը սկսեց գերծընկերներին տրամադրել արդեն թարմացված տարբերակները: Սակայն դրանից հետո այրման դեպքերը սկսեցին կրկնվել: Այժմ Samsung-ում ուսումնասիրում են պատահարների պատճառները: Ինչպես նշում է Reuters-ը, այս դեպքերը լրջորեն կարող են վնասել Samsung-ի հեղինակությանը և լրացուցիչ ծախսերի առիթ դառնալ: