iLuun ոչ մեծ մասնավոր ընկերությունը նորույթ է ստեղծել, որը մեկընդմիշտ կօգնի լուծել տվյալների պահպանման հիշողության փոքր ծավալի խնդիրը: Այժմ հնարավոր է iPhone-ին միացնել անլար շարժական կրիչ՝  iLuun Air:

«Օկո պլանետի»-ն հայտնում է, որ այս շարժական կրիչի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ Wi-Fi-ի օգնությամբ այն կարելի է միանգամից մի քանի սարքի միացնել: Ավելի կոնկրետ՝ միաժամանակ հնարավոր է միացնել 8 սարքի: Կրիչի հիշողության նվազագույն ծավալը 32 Գբ է: Գնորդը կարող է հիշողության անհրաժեշտ ծավալով կրիչ ընտրել, որն առավելագույնը կարող է հասնել 256 Գբ-ի:

Այս նոր շարժական կուտակիչի շնորհիվ հնարավոր է ֆայլերի փոխանցում, պատճենում կատարել, ինչպես նաեւ անցկացնել տարբեր մեդիահաշիվների խմբակային դիտում: Արտադրողը նշել է, որ օգտատերերը փոխանակվող տվյալների գաղտնիության համար անհանգստանալու կարիք չունեն: Տվյալների փոխանցումը հուսալիորեն պաշտպանված է կոտրելու վտանգից: