Դոքսոռուբիցին հակաքաղցկեղային դեղամիջոցի նոր կոմպոզիտները կարող են կրկնակի մեծացնել դրա արդյունավետությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ֆիզիկա–մաթեմատիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի( նախկին ,Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան, ՀՊՃՀ) ռենտգենակառուցվածքային հետազոտությունների բազային լաբորատորիայի վարիչ Էմմա Առաքելովան։
Աշխատանքը իրականացվել է Միջազգային գիտա-տեխնիկական կենտրոնի նախագծի շրջանակներում Է.Ռ.Առաքելովայի ղեկավարությամբ:Աշխատանքին մասնակցել են երեք հայկական կազմակերպությունների կոլեկտիվներ -Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ) ,Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտա-տեխնոլոգիական կենտրոն (ՀԳԱԱ ՕԴՔԳՏԿ) և Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մոլեկուլյար Կենսաբանության ինստիտուտ (ՀԳԱԱ ՄԿԻ):
Դեղամիջոցը կատարելագործելու համար գիտնականների թիմը Առաքելովայի գլխավորությամբ ստեղծել է ցինկի օքսիդի հետ դրա կոմպոզիտային միացությունները։ Դրա համար ZnO նանոչափ թաղանթով (180 նանոմետր հաստությամբ) ծածկել են դեղամիջոցի մակերևույթը DC-մագնետրոնային եղանակով արգոն-թթվածին միջավայրում ցինկե թիրախի փոշեցրմամբ:
Դոքսոռուբիցին դեղանյութի ցինկoքսիդային կոմպոզիտների in-vitro հետազոտությունները կատարվել են ՀԳԱԱ ՄԿԻ : in-vivo հետազոտությունները կենդանի օրգանիզմների (մկների) Էրլիխի կարցինոմով ուռուցքի վրա ՀԳԱԱ ՕԴՔԳՏԿ
Մկները, որոնց ցինկի օքսիդի կոմպոզիտային թաղանթով դեղ են ներարկել, կրկնակի երկար են ապրել։ Իսկ դեղամիջոցը կրկնակի պակաս են ներարկել:Հավանաբար կոմպոզիտային թաղանթում առկա ցինկի օքսիդը օգնում է այն նպատակային հասցնել ուռուցքով ախտահարված հյուսվածքին։
«Բնականաբար, որքան քիչ է դեղի չափաբաժինը, այնքան քիչ են դրա կողմնակի հետեւանքները։ Սակայն անգամ կրկնակի փոքր չափաբաժնով թաղանթը կրկնակի շատ քաղցկեղային բջիջներ է սպանել»,– պարզաբանում է Առաքելովան։
Ցինկի օքսիդով կոմպոզիտը գիտնականները ստացել եւ փորձարկել են թաղանթի եւ հիդրոգելի վիճակում։ Պլանավորվում է ստանալ նաեւ լիոֆիլիզացված (սառեցրած–չորացրած) փոշու ձեւով։
Հետազոտություններն ընթացել են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի աջակցությամբ։ Արդյունքները ներկայացվել են Երեւանում DigiTec Expo – 2016 ցուցահանդեսի ժամանակ։
.jpg)




























