Քալիֆորնիական համալսարանի աստղագետները վստահեցնում են, որ գալակտիկաների էվոլյուցիայի ընթացքում տեղի ունեցող գործընթացները հնարավոր է ուսումնասիրել թթվածի օգնությամբ, հայտնում է Discover24–ը։
Գիտնականների կարծիքով թթվածինը իոնիզացվում է այրվող աստղերի ճառագայթման ազդեցության տակ։ Դրա համար էլ տիեզերական տարածքում թթվածնի իոնիզացման առկայությունը ստուգելու օգնությամբ կարելի է ստեղծել աներեւակայելի հեռավորության վրա գտնվող գալակտիկաների ճշգրիտ քարտեզը։
Բացի դրանից թթվածինը կանաչ հետք է թողնում՝ էմիսիոն գծեր, 13 մլրդ տարի առաջվանից, ինչը թույլ է տալիս խոսել այն մասին , որ իոնիզացումը տեղի է ունեցել գերնոր աստղերի առաջացման հետեւանքով։
James Webb հեռադիտակի տվյալները հաստատում են գերնոր աստղերի առաջացման ժամանակ թթվածնի քանակական պարունակության փոփոխությունը։
Գիտնականները վստահ են, որ հետազոտությունների համար նախատեսված այս նոր գործիքը նոր հորիզոններ է բացում հեռավոր գալակտիկաների ուսումնասիրության գործում։ Չէ որ Տիեզերքի հեռավոր անկյուններում թթվածնի քանակական կազմի հետազոտության օգնությամբ տվյալ նպատակին հասնելը շատ ավելի հեշտ է։




























