Փարիզի արվարձան Նանտերում եւ Լիոնում նոր բախումներ են տեղի ունեցել երիտասարդության եւ ոստիկանության միջեւ: Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայում հերթական համընդհանուր գործադուլն ու զանգվածային ցույցերի օրն է եղել:

Մոտ 200-300 լիցեիստներ հոկտեմբերի 19-ին առավոտյան արգելափակել են Փարիզի Հանրապետության հրապարակը: Հենց ճանապարհի մեջտեղում նրանք աղբարկղեր եւ շինարարական պատնեշներ են տեղադրել՝ ահռելի խցանում ստեղծելով:

Գիշերը հրդեհով ոչնչացվել է Լե-Մանի քոլեջը:  Լե-Մանի քաղաքապետ Ժան-Կլոդ Բուլարի խոսքով, առավել հավանական է միտումնավոր հրդեհման հնարավորությունը:

Միեւնույն ժամանակ ֆրանսիական մեկ այլ քաղաքում՝ Դովիլում բարձր մակարդակով բանակցությունները են ընթանում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների միջեւ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ֆրանսիայում բողոքում են կենսաթոշակային բարեփոխման դեմ: