ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կոչ է արել լրագրողներին չտարածել այն տեղեկատվությունը, որը հրապարակվելու է WikiLeaks ինտերնետ-կայքում: Պենտագոնն իր կոչը հիմնավորել է նրանով, որ հրապարակվելիք փաստաթղթերը գողացված են, գրում է  Pravda.ru-ն:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, WikiLeaks կայքը, որը մասնագիտացել է սկանդալային նյութերի հրապարակման վրա, հրապարակել է գաղտնի տեղեկություններ աֆղանական պատերազմի մասին:

Որոշ տվյալներով, առաջիկայում կայքում պետք է հայտնվեն եւս 400 հազար փաստաթղթեր Իրաքում ռազմական գործողությունների մասին: ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արդեն 120 վերլուծաբաններից բաղկացած թիմ է հավաքել՝ փաստաթղթերի վերլուծության համար: