«Վագրերի սանձահարողը» ֆիլմի գլխավոր հերոսուհին, հայտնի դերասանուհի Լյուդմիլա Կասատկինան հոկտեմբերի 19-ի առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց` սրտի նոպայով:
85-ամյա ԽՍՀՄ ժողովրդական արտիստն առավոտյան բողոքել է սրտի շրջանում ցավերից: Ժամանած բժիշկները պնդել են, որ պետք է շտապ հիվանդանոց տեղափոխել դերասանուհուն, գրում է Life news-ը:
Հետազոտությունից հետո պարզվել է, որ Կասատկինայի սրտին չեն հասնում որոշակի ազդակներ: բացի այդ նա սրտի իշեմիկ հիվանդություն ունի:





























