Ռուսաստանի Պետդումայի կոմունիստական խմբակցությունը նման է  «Իսկ Բաբա Յագան դեմ է» մուլտֆիլմի հերոսուհուն։ Այս մասին Ռուսաստանի Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։

Խոսելով 2011 թվականի բյուջեի մասին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի Կոմկուսը, ինչպես միշտ, քննդատաբար է մոտենում ամեն ինչին։ Երբ Զյուգանովը ուշադրություն է դարձրել «ինչպես միշտ» արտահայտության վրա, վարչապետն ասել է. «Ինչպես այն մուլտֆիլմում. «Իսկ Բաբա Յագան դեմ է». միշտ»,- գրում է Lenta.ru-ն։

Դրանից հետո Զյուգանովն ասել է, որ կոմունիստական խմբակցությունը ուշադրությամբ ուսումնասիրել է բյուջեի նախագիծը։ Նրա խոսքով, կոմունիստները կարծում են, որ Ռուսաստանը պետք է ավելի շատ գումարներ տրամադրի կրթությանը։