Ֆեյսբուքյան իր էջում Մարկ Ցուկերբերգը հայտարարել է կորպորատիվ օգտատերերի համար Workplace սոցիալական ցանցի մեկնարկի մասին:

Ծառայությունը հասանելի է բոլոր օգտատերերի համար, սակայն ցանցին միանալու համար ընկերությունները պետք է դիմում լրացնեն նախագծի կայքում:

Ծառայությունը, ըստ երեւույթին, Facebook-ի՝ կորպորատիվ օգտատերերի համար ադապտացված տարբերակն է: Workplace-ում կան օգտատերերի խմբեր՝ թեմատիկ թիմեր կազմելու համար, անհատականացված լրահոս, տեսազանգերի հնարավորություն:

Ինչպես նշված է նախագծի կայքում, ծառայության մեջ չկան գովազդներ, իսկ Workplace-ի հետ աշխատելու համար օգտատերը կարող է օգտագործել Facebook-ից առանձնացված պրոֆիլ: 

Facebook-ի ծրագրավորողները թողարկել են նաեւ Workplace-ի iOS և Android տարբերակները:

Ցուկերբերգի խոսքով, սոցիալական ցանցն արդեն օգտագործվում է հազարից ավելի կազմակերպությունների կողմից: