Samsung ընկերությունը հայտարարել է Չինաստանի մայրցամաքային հատվածի շուկայից բոլոր Galaxy Note 7 սմարթֆոնները հետ կանչելու մասին: Այս մասին հայտնել են Չինաստանի ապրանքների որակի եւ տեխնիկական վերահսկողության գլխավոր պետական վարչությունում:
Սինխուա գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 11-ից ընդհանուր առմամբ 190.984 սմարթֆոն է հետ կանչվելու:
Samsung-ը հայտարարել է նաեւ ամբողջ աշխարհում Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքն ու փոխանակումը դադարեցնելու մասին: Կորպորացիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ դա կապված է արդեն փոխանակված հեռախոսների այրման դեպքերի հետաքննության հետ:




























