Միջխորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի Դաշնության խորհրդի հատուկ ներկայացուցիչ Վադիմ Գուստովը կարծում է, որ ներգաղթի խնդիրը Ռուսաստանի համար ադքան էլ շոշափելի չէ, որքան Գերմանիայի:

«Ռուսաստանը դուրս եկավ Խորհրդային Միությունից, որտեղ 15 հանրապետությունների ներկայացուցիչները ապրում էին բարեկամական ընտանիքով: Գերմանիայում իրավիճակն այլ է: Երկրում մոտ 5 միլիոն ներգաղթյալներ կան՝ արաբներ, թուրքեր, որոնք լրիվ այլ մշակույթի կրողներ են»,- նշել է նա:

Այլ են Ռուսաստան ժամանած նոր ներգաղթյալները՝ 20-ամյա ներգաղթյալներ Տաջիկստանից, Ղրղըզստանից, Ուզբեկստանից, ովքեր բոլորովին այլ են:

Գործիչը նշել է նաեւ, որ Մոսկվայում միկրոշրջաններ կան, որտեղ հիմնականում ապրում են Հայաստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից ժամանածները:

Ըստ սենատորի,  ներգաղթյալներին ներկայացվող հիմնական պահանջը պետք է դառնա ռուսերենի իմացությունը: