Samsung հարավկորեական ընկերությունը հայտնել է, որ դադարեցրել է Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը դրա բռնկման բազմաթիվ դեպքերի պատճառով, հայտնում է BBC–ն։
«Մենք արդեն շտկումներ ենք կատարել արտադրության ծավալներում որակի ստուգումների եւ բռնկման պատճառները պարզելու համար։ Սակայն մեր սպառողների անվտանգությունը առաջնային համարելով՝ մենք որոշել ենք դադարեցնել Galaxy Note 7–ի արտադրությունը»,– ասված է ընկերության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Samsung–ը հայտնել էր, որ դադարեցնում է սմարթֆոնների վաճառքը եւ այն գնած հաճախորդներին կոչ էր արել չօգտվել դրանցից եւ անջատել սնուցումից, մինչեւ մասնագետները պարզեն խոտանի պատճառը։




























