Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակիրները հանրահավաքի ավարտից հետ՝ տեղական ժամանակով ժամը 19:40-ին երթ են սկսել Երեւանի փողոցներով:

Այսօր ցուցարարները արտասովոր երթուղով են շարժվում. երթն ընթանում է Ազատության հրապարակը շրջապատող բոլոր փողոցներով եւ պողոտաներով:

Ինչպես միշտ ոստիկանության աշխատակիցները շրջափակել են Ազատության հրապարակը բոլոր կողմերից եւ թույլ չեն տալիս ոչ միայն հանրահավաքի մասնակիցների, այլեւ շարքային քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների մուտքը: Ընդ որում, ողջամիտ որեւէ պատճառաբանություն չի ներկայացվում: