Մարսի հյուսիսային կիսագնդում գտնվող Deuteronilus Mensae տեղանքը  կարող է հարմար վայր լինել մարդկանց առաջին գիտարշավի համար, քանի որ այդ տարածքում մեծ քանակության ջրային սառույց կա։ Հետազոտողները վստահություն են հայտնել, որ այլմոլորակային կյանք կարելի է հայտնաբերել հենց այդ տարածքում  հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գիտնականների նշած տարածքի շառավիղը կազմում է մոտ 100 կմ, այն գտնվում է Ուտոպիա եւ Խրիս հարթավայրերի միջեւ։