Samsung Electronics ընկերության կապիտալիզացիան 17 մլրդ դոլարով նվազել է Կորեայի ֆոնդային բորսայում։ Ներդրողներն այդպես են արձագանքել Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը սառեցնելու մասին ընկերության պաշտոնական հայտարարությանը, հայտնում է Lenta–ն։
Կապիտալիզացիայի անկման ծավալը համընկել է Credit Suisse ներդրումային ընկերության կանխատեսումներին, որի վերլուծաբանները գնահատել էին Galaxy Note 7–ի վաճառքը դադարեցնելու դեպքում Samsung–ի կորցնելիք շահույթի չափը։




























