Հայ ազգային կոնգրեսի ակցիան` կապված էր Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն հանուն ապագայի» Երեւանում տեղի ունեցած ֆորումի հետ, ավարտվել է ժամը 20:30-ին:
Հանրահավաքին հաջորդած երթի ընթացքում ոստիկանության աշխատակիցները շրջափակել էին Ազատության հրապարակը եւ թույլ չէին տալիս որ այնտեղ մտնեն ոչ միայն ցուցարարները, այլեւ մյուս բոլոր քաղաքացիները, այդ թվում լրագրողները: Թե որն էր ոստիկանության նման վարքի տրամաբանությունը, թերեւս միայն նրանք իմանան:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























