Հնդկացիական մայա քաղաքակրթության մարգարեության համաձայն, մարդկությանը մնացել է ապրել մի քանի տարի:
Սակայն ամերիկացի գիտնականները շտապել են հանգստացնել բոլորին, ովքեր հակված են հավատալ այդ հին մարգարեությանը: Ժամանակակից մասնագետների պնդմամբ, 2012-ի դեկտեմբերի 23-ին, հաստատ, որեւէ աղետ տեղի չի ունենալու: բայց ասենք, մի 100 տարի հետո, ով գիտի, գուցե մայաները ճիշտ դուրս գան, գրում է Utro.ru-ն:
Այսպես. Կալիֆորնիայի համալսարանի լինգվիստները եկել են այն եզրահանգման, որ մայաների հայտնի օրացույցը ժամանակակից օրացույցի վերածելիս հաշվարկը ճիշտ չի կատարվել:
Հայտնի մարդաբան Ֆլոյդ Լաունսբերիի տեսությունը, ըստ որի երկրագնդին շատ քիչ կյանք է մնացել, քննադատության է ենթարկվել նոր «Աստղագիտություն հին աշխարհն ու միջնադարը» դասագրքում: Այս գրքի հեղինակների մատուցմամբ, Մայաների քաղաքակրթության օրացույցի համաձայն աշխարհի վերջը ոչ թե 2012-ին է, այլ 50 կամ գուցե 100 տարի անց: Իսկ գուցե մայաները ապոկալիպսիսը գուշակել են հենց 2012-ի՞ն:



























