YouTube-ի TheVahanjan նիքով օգտագործողը տեսանյութ է տեղադրել, որում նրա հավաստիացմամբ նկարահանված են երեւանյան գիշերային երկնքում ճախրող «թռչող ափսեներ»։

Տեսանյութում հստակ երեւում է, թե ինչպես գիշերային երկնքում 3 պայծառ լույս ճառագող անհայտ թռչող առարկա` բավականին ցածր սավառնելով, արագ անցնում շենքերի վրայով, ապա կա՜մ անհետանում, կա՜մ կորում շենքերի հետեւում։

Տեսանյութում նշված է նաեւ «թռչող ափսեի» հայաստանյան այցելության ամսաթիվը։ «Այլմոլորակայինները» Երեւան են այցելել 2010 թվականի հուլիսի 11-ին։