Իրաքին աջակցություն ցուցաբերող ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Էդա Մալկերտի կորտեժի մոտ հոկտեմբերի 19-ին պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեել Բաղդադից հարավ ընկած հատվածում: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհի եզրին, հաղորդում է Reuters գործակալությունը:

Գրոհի հետեւանքով ՄԱԿ-ի առաքելության ղեկավարին ուղեկցող ոստիկաններից մեկը զոհվել է: ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը չի տուժել:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: