ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում անհայտ անձը կրակ է բացել Պենտագոնի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Reuters-ը` հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին, միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, շենքը նույնպես լավ նորմալ վիճակում է:
Կրակոցները լսվել են Պենտագոնի հարավային հատվածում ավտոկանգառի կողմից` ժամը 05:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14-ին), գրում է NEWSru.com-ը:
Ոստիկանությունը ժամանակին փակել է դեպի շենք տանող բոլոր ճանապարհներն ու ելքերը: Ոստիկանները «սանրել են» տարածքը, կրակողին գտնելու համար, բայց դեռ արդյունքի չեն հասել:




























