Apple ամերիկյան ընկերության ղեկավարությունը մտադիր է նորագույն հետազոտական կենտրոն կառուցել Չինաստանի տարածքում, հայտնում է Reuters–ը։
Ընկերության հետազոտություններ եւ մշակումների նոր չինական կենտրոնը կկառուցվի Շենչժենի նահանգում։ Apple–ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքի խոսքով՝ դրա հիմնական առաքելությունը կլինի հավաքել տաղանդավոր երիտասարդների, մասնավորապես՝ ինժեներների եւ ծրագրային ապահովման մասնագետների։




























