Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ: Երկուստեք կարեւորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների, առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի թարմացման, գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել վարչապետ Հարիրիի Հայաստան կատարելիք հնարավոր այցի նոր ժամկետները: Դեսպան Քոչարյանը վարչապետ Հարիրիին փոխանցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները:



























