Մարսի վրա կան կյանքի համար բոլոր անհրաժեշտ պայմանները։ Այս մասին հայտնել է Բրաունովյան համալսարանի ներկայացուցիչ Ջեյմս Հեդը, փոխանցում է Planet-Today–ը։
Նա ասել է, որ այնտեղ բավականաչափ ջուր կա կյանքի համար։ Եթե մեր մոլորակին ինչ-որ բան պատահի, ապա Կարմիր մոլորակը մեր երկրորդ տունը կարող է դառնալ, համարում են ամերիկացի գիտնականները։
Մոսկվայում Արեգակնային համակարգի հետազոտություններին նվիրված սիմպոզիումի ժամանակ Հեդն ասել է, որ Մարսի հողը կարող է միանգամայն պիտանի լինել գյուղատնտեսական նպատակների համար, բայց այն նախ պետք է հետազոտել։ Նաեւ գիտնականը նշել է, որ Վեներան կյանքի համար պիտանի չէ, իսկ Լուսինը չափից չոր է, դրա համար էլ միակ հնարավոր տարբերակը Մարսն է։
Այս զեկույցում ամենաուշագրավն այն է, որ Ջեյմս Հեդը համարում է, որ այդ մոլորակի մակերեսին, նաեւ հողի մեջ պետք է կյանքի պարզագույն ձեւեր լինեն, որոնք կարելի է համեմատել Երկրի վրա՝ Արկտիկայում գոյություն ունեցող միկրոօրգանիզմների հետ։




























