Տեսազանգերի սինխրոն թարգմանությունների Skype Translator հարթակին արդեն 9 օտար լեզու է հասանելի՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, չինարեն, իտալերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն եւ արաբերեն: Հարթակին նաեւ հասանելի են տեքստային հաղորդագրությունների թարգմանությունների համար 50-ից ավելի լեզուներ: Այս մասին հայտում է vc.ru կայքը:
Թարգմանության Skype Translator ֆունկցիան հասանելի է Skype-ի դեսքթոփային տարբերակի օգտատերերին եւ Windows 7 եւ ավելի բարձր օպերացիոն համակարգերով համակարգիչների տերերին:
Microsoft-ի ներկայացուցիչները պնդում են, որ Skype Translator-ի թարգմանության ֆունկցիան հիմնված է machine learning տեխնոլոգիայի վրա եւ կատարելագործվում է «ինչքան շատ օգտատեր է օգտվում ֆունկցիայից, այնքան համակարգի աշխատանքի որակը կատարելագործվում է» սկզբունքով: Skype-ի թարգմանիչի հիմքում ընկած է Microsoft Translator հարթակը, որն օգտագործվում է կորպորացիայի այլ նախագծերի մեջ, ինչպիսիք են Bing թարգմանիչը, Android եի iOS –ի համար Microsoft Translator-ի հավելվածները, ինչպես նաեւ հատուկ Microsoft Translator Speech API-ն:
Հիշեցնենք, որ Skype-ում ձայնային զանգերի համար թարգմանիչի ներդրման մասին Microsoft-ը հայտարարել էր 2014 թվականի մայիսին, իսկ առաջին տարբերակում միայն անգլերեն-իսպաներեն թարգմանության ֆունկցիան էր հասանելի:




























