Ավստրալիայի կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի այսուհետ երկիր մտնող անձինք պարտավոր են մաքսատան աշխատակիցներին ներկայացնել իրենց մոտ գտնվող բոլոր պոռնո նյութերը: Դա նպատակ ունի բացահայտել անօրինական պոռնո-արտադրանքը, որն արգելված է Ավստրալիայում, գրում է NEWSru.com-ը:
Անօրինական պոռնո նյութերը ներառում են մանկական պոռնոգրաֆիան, զոոֆիլիան, սեքսուալ բռնության ծայրահեղ դրսեւորումները, դաժանությունը եւ բռնաբարությունների սցենաները:
«Թեեւ արդեն վաղուց է արգելք գործում անօրինական պոռնո նյութերի նկատմամբ, սակայն ճանապարհորդները մինչ օրս դա չեն գիտակցում»,- ասել է Ավստրալիայի արդարադատության նախարար Բրենդոն Օ՜ Քոնորը:
Նշենք, որ մաքսատանի ներկրվող ապրանքների վերաբերյալ սխալ արձանագրություն կազմելու դեպքում անձը կարող է տուգանվել մինչեւ 11 հազար դոլարով, իսկ արգելված ապրանքներ ու նյութեր երկիր մտցնելու փորձը, ինչպիսին է, օրինակ, մանկական պոռնոգրաֆիան, պատժվում է 275 հազար դոլարով եւ ազատազրկմամբ մինչեւ 10 տարի:



























