Անկարայի համալասարանում կազմակերպված կոնֆերանսին մասնակցելուց հետո, Եվրամիության անդամակցության գծով գլխավոր բանագնաց, պետնախարար Էգեմեն Բաղըշը ենթարկվել է ուսանողների կազմակերպած ձվերով հարձակմանը։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ այն պահին, երբ Բաղըշն իր թիկնապահների հետ դուրս է եկել շենքից, դրսում Կոմունիստական կուսակցության անդամ մի խումբ ուսանողներ սկսել են գլխաշոր կրելու դեմ կարգախոսներ հնչեցնել եւ ձվերով հարվածել պետնախարարին։
Անակնկալի եկած թիկնապահները չեն հասցրել բացել անձրեւանոցները եւ ձվերից մեկը դիպել է թուրք պետնախարարի գլխին։




























