«Ազերիգազ» արտադրական միավորումը դատի է տվել Ադրբեջանի ՆԳՆ-ին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «Ազերիգազը» դիմել է Բաքվի տնտեսական հարցերի թիվ 2 դատարան, պահանջելով, որ ՆԳՆ-ն վճարի իր սպառած գազի դիմաց: Հայցը չի բավարարվել, որից հետո «Ազերիգազը» դիմել է արդեն Բաքվի վերաքննիչ դատարան:
Հոկտեմբերի 19-ին վերաքննիչ դատարանում քննվել է ՆԳ նախարարության դեմ ներկայացված բողոքը: Դատավոր Սարի Սեիդովան որոշել է, որ դատական նիստը պետք է կայանա հոկտեմբերի 29-ին:
Նշենք, որ հայցում նշվում է, որ ՆԳՆ-ի գազի դիմաց պարտքը կազմում է 65 հազար դոլար:




























