Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը Ռուսաստանին համարում է կիբերտարածքում ԱՄՆ-ի թիվ մեկ հակառակորդը։
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ելույթ ունենալով ճեպազրույցի ժամանակ, Էրնեստը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իր տվյալների էլեկտրոնային բազան արտասահմանյան հակառակորդների գործողություններից։ Լրագրողները հետաքրքրվել են, արդյոք մամուլի քարտուղարը միտումնավոր է Ռուսաստանի վերաբերյալ օգտագործել «հակառակորդ» բառը։
«Սա առաջին դեպքը չէ։ Հատկապես հաշվի առնելով կիբերտարածքում նրանց ակտիվությունը։ Նրանք հստակ հասկացրել են, որ այդ գործողությունները ուղղված են ԱՄՆ գործողությունների դեմ, նրանք փորձում են խափանել հատկապես կառավարական համակարգը»,- ասել է Էրնեստը։




























