Քալիֆորնիա նահանգի Լիվերմորի ազգային լաբորատորիայի ֆիզիկոսները 3D- մոդելավորում են արել, պարզելու համար այն առեղծվածային հանգամանքները, որոնք կապակցված են Մարս մոլորակի արբանյակներից մեկի՝ Ֆոբոսի հետ, հայտնում է Informing–ը։

Հայտնի է, որ նախորդ հետազոտությունները, որոնց հիմքում 2D-մոդելավորումն է եղել, հաջողության չէին հասել։ Նոր հաշվարկները ցույց են տալիս, որ հնարավոր է՝ Արեգակնային համակարգում «Մահվան աստղ» է հայտնվել, խոսքը Մարսի խոշորագույն արբանյակի մասին է։ Գիտնականների տվյալներով, Մարսի խոշորագույն արբանյակի մակերեսին Սթիքնի անվանումով զավեշտալի տեսքով խառնարան կա, որի լայնությունը 5․6 մղոն է, ինչը Ֆոբոսի ամբողջ մակերեսի գրեթե մեկ երրորդն է։ Տեսագրությունը, որը ներկայացրել են աստղաֆիզիկոսները, ցույց է տվել Ֆոբոսի բախումը 250 մետր տրամագծով աստերոիդի հետ, որը շարժվում է վայրկյանում 6 կմ արագությամբ։ Այս հարվածը ձեւավորել էր արբանյակի արտաքին տեսքը ու նպաստել Սթիքնի խառնարանի գոյացմանը։ Աստղագետները ենթադրում են, որ եթե աստերոիդի հարվածը, որից հետո գոյացել է այդ խառնարանը, ավելի ուժեղ լիներ, ապա այն կարող էր կործանել այդ փոքր արբանյակը։