ԱՄՆ-ում Sony ընկերությունը սկսել է վիրտուալ իրականության սաղավարտի վաճառքը։ Նոր արտադրանքն արժե 399 դոլար։
Նոր սաղավարտը միանում է PlayStation 4 խաղային կցասարքին։
Վերջին չորս տարում Sony ընկերությունն իր առաջատար մասնագետների ջանքերն ուղղել է վիրտուալ իրականության ոլորտում մշակումներին։ Նոր արտադրանքի հնարավորությունները, ըստ մասնագետների,կարող են զգալիորեն ընդլայնվել։ Դրա օգնությամբ հնարավոր կլինի վիզուալիցացնել ծրագրվող ճանապարհորդության երթուղին ու պատկերավոր ձեւով ուսումնասիրել անցյալի շրջակա աշխարհը, հայտնում է «Ռուսսկայա պլանետան»։




























