Օրերս ԱՄՆ-ում ձերբակալվածների մեծ մասը տեղափոխվել է Նյու Յորք: Թերթը հավելյալ տեղեկությունների համար դիմել է Լոս Անջելեսի դատախազություն: Դատախազության մամուլի խոսնակ Թոմ Մորոզեկը հայտարարել է, թե այս գործի շրջանակներում իրենք մեղադրանք են առաջադրել 10 հոգու, որոնցից յոթը ձերբակալված են, երեքը գտնվում են հետախուզման մեջ: Լոս Անջելեսում ներկայումս ժամանակավորապես պահվում են նաեւ այլ ձերբակալվածներ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել այլ նահանգներից: Ինչպես, օրինակ, Արմեն Ղազարյանը՝ ՊԶոն, որին մեղադրանք է առաջադրել Նյու Յորքի դատախազությունը:

Մորոզեկը տեղեկացրել է նաեւ, որ ներկայում քննարկվում է ձերբակալված անձանց գրավի դիմաց ազատ արձակելու հարցը:  «Նրանց մի մասը գրավի դիմաց ազատ է արձակվել, մի մասը՝ ազատ կարձակվի, իսկ մյուսների հարցը դեռ պետք է քննարկվի: Մասնավորապես Պողոս Սաթամյանի հարցը կքննարկվի այս ուրբաթ»,- նշել է Մորոզեկը: