Վրաստանը հետ է կանչում իր հյուպատոսին Ավստրիայից: Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, հյուպատոս Թամարա Կիկվիձեն հրաշալի էր կատարում իր պարտականություններն Ավստրիայում, բայց դիվանագետի կյանքում «շատ ուրիշ բաներ էլ կան»:

Նրա խոսքով, հետկանչը պայմանավորված է ոչ թե նրա աշխատանքով, այլ ուրիշ գործոնով: «Ստուգում է իրականացվում, գլխավոր տեսչությունն ուսումնասիրում է հանգամանքները: ԱԳՆ-ն կսպասի դրանց եզրակացությանը»,- հոկտեմբերի 19-ին լրագրողներին ասել է Կալանդաձեն, սակայն չի կոնկրետացրել, թե խոսքն ինչ «ուրիշ գործոնի» մասին է:

Միաժամանակ, լուրեր են շրջում, որ Ավստրիայում միջադեպ է գրանցվել, որին առնչություն է ունեցել Վրաստանի հյուպատոսի որդին, ով վեճի ժամանակ դանակով վիրավորել է Ավստրիայի մի քաղաքացու, հաղորդում է Trend-ը: