Beeline-ը հայտարարում է, որ ընկերության գրասենյակներում կարելի է ձեռք բերել Samsung սմարթֆոններ մինչեւ 30% զեղչով: Առաջարկը գործում է «Սմարթ 5500» հետվճարային սակագնային փաթեթին 12 ամիս ժամկետով բաժանորդագրվելու դեպքում, այն գործում է ինչպես նոր այնպես էլ գործող բաժանորդների համար: Հնարավոր է ձեռք բերել սմարթֆոնը նաեւ տարաժամկետ վճարման պայմանով։

«Ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների  առաջարկներին՝  Beeline-ը տրամադրում է զեղչեր միջին եւ ներկայացուցչական դասի Samsung սմարթֆոնների համար։ Մեր կողմից տրամադրվող զեղչը, տարաժամկետ պայմանով հեռախոս գնելու հնարավորությունը, ինչպես նաեւ ճանաչված «Սմարթ 5500» փաթեթին բաժանորդագրությունը՝ շահավետ եւ գրավիչ առաջարկ է ձեռք բերելու ժամանակակից Samsung սմարթֆոն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ հաճախորդին տրամադրվում է հատուկ պայմաններ՝ 100 000 դրամից բարձր գնով Samsung սմարթֆոն գնելու դեպքում։ Զեղչը տրամադրվում է 30 000 դրամի չափով։  Սեփական կամքով կամ չվճարման հետեւանքով պայմանգիրը խզելու դեպքում՝ բաժանորդը պետք է փոխհատուցի հատուկ գնից տարբերության գումարը։