Չինաստանի արեւելքում գտնվող Նանկին քաղաքի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել: Զոհերի եւ տոժածների մասին տեղեկատվություն դեռ չկա:

Հրդեհը «Լունսի» քիմիական գործարանում սկսվել է կհոկտեմբերի 20-ի առավոտյան: Դեպքի վայրից ստացվող տեղեկությունների համաձայն, հրդեհի վայրում լսվում են հզոր պայթյունների ձայներ, իսկ գործարանի վրա հսկա, խիտ սեւ ծխի ամպ է գոյացել, որը գնալով տարածվում է:

Դեպքի վայր են սլանում հրշեջների ու փրկարարների նորանոր ուժեր: