Google News ծառայությունում հայտնվել է հատուկ մակնշում այն հոդվածների համար, որոնք անցել են լրագրողների կողմից փաստերի ստուգում (Fact Check): Այս մասին տեղեկանում ենք ընկերության բլոգից:
Fact Check մակնշմամբ հոդվածները Google News լրահոսում հայտնվում են նորության աղբյուրների ցուցակի հետ միասին:
Fact Check-ի առկայությունը ստուգելու համար Google News-ը ստուգում է գրառման մեջ նշումների առկայությունը՝ փնտրելով schema.org ClaimReview markup ցուցակի մեջ:
Այն պարբերականները, որոնք ցանկանում են ներառվել Fact Check կատեգորիայի մեջ, պետք է իրենց հոդվածներում օգտագործեն այդ markup-ը ստուգված փաստերով հոդվածների համար:
Fact Check մակնշումը առաջին հերթին հասանելի կլինի ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում Google News եւ Weather iOS և Android տարբերակների հավելվածների համար:





























