Տիեզերքում 10 անգամ շատ գալակտիկա կա, քան առաջ էին կարծում, հայտնում է «Միր 24» հեռուստաալիքը։

Նման եզրակացության են հանգել Նոթինհեմի համալսարանի մասնագետները՝ Քրիստոֆեր Կոնսելիսի ղեկավարությամբ։ Նրանք պարզել են, որ գալակտիկաների 90 տոկոսը չափից թույլ լույս է տալիս կամ էլ Երկրից չափից մեծ հեռավորության վրա է գտնվում։ Դրա համար էլ ժամանակակից հեռադիտակները դրանք հայտնաբերել չեն կարողանում։

Մինչ այդ աստղագետները նշում էին, որ 100 մլն գալակտիկա կա։ Իսկ հիմա Տիեզերքում աստղային կուտակումների քանակը կարելի է գնահատել մոտ տրիլիոն։

Կոնսելիսը վստահ է, որ սա էլ դեռ սահմանը չէ։ Ապագայի հեռադիտակների օգնությամբ հնարավոր կլինի ստանալ մեր Տիեզերքի կառուցվածքի մասին ճշգրիտ տվյալներ։