Facebook սոցիալական ցանցը Թաիլանդում արգելափակել է գովազդը երկրի թագավորի մահվան հետ կապված: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական հայտարարությունում:

«Հոկտեմբերի 13-ից Թաիլանդի ողջ տարածքում մենք արգելափակում  ենք գովազդը: Թաիլանդում այժմ սուգ է հայտարարված մահացած թագավորի համար եւ գովազդի արգելափակումը քաղաքավարության դրսեւորում է: Հայտնի չէ, թե ինչքան կտեւի սուգը, սակայն մենք կտեղեկացնենք լրացուցիչ մանրամասների մասին»,-ասվում է հայտարարությունում:

Ընկերությունում նշում են, որ այլ երկրներում գովազդի ցուցղադրությունը անփոփոխ կմնա, այդ թվում նաեւ Թաիլանդից գովազդատուների համար:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին Թաիլանդի թագավոր Փհումիպոն Ադուլյադեն մահացել է 88 տարեկան հասակում Բանգկոկի Սիրիրաչ հիվանդանուցում: Նա թագավորում էր 1946 թվականից: Միապետի մահվան առիթով երկրում հայտարարվել է մեկամյա սուգ, իսկ բոլոր պետական արարողությունները արգելվել են մինչեւ նոյեմբերի 14-ը: