Samsung ընկերությունը սենսորային էկրանով նոր նոթբուք է ներկայացրել: Նորույթն արժե 500 դոլար: Նախնական պատվերներն արդեն ընդունվում են համացանցի կայքերից մեկում:
Chromebook Pro նոթբուքը 6-միջուկանի պրոցեսոր ունի (երկու միջուկը՝ Cortex-А72 եւ չորսը՝ Cortex-A53)՝ տակտի 2,2 Հհերց հաճախականությամբ, սենսորային էկրան, որը 234 ppi պիքսել խտությամբ 2400x1600 պիքսել թույլտվություն ունի, դրա հետ նեկտեղ այն մեկ այլ առանձնահատկություն էլ ունի՝ 360 աստիճան անկյամբ շրջադարձ: Նորույթն ունի 32 Գբայթ հիշողություն եւ մինչեւ 4 Գբայթ օպերատիվ հիշողությամբ սարք:
Նոթբուքն ունի երկու USB Type-C պորտ եւ SD-քարտեզի համար սլոթներ: Ինչպես հայտնել են ընկերության ներկայացուցիչները, նորույթը կարող է 10 ժամ շարունակ աշխատել առանց լրացուցիչ լիցքավորման: Այս մասին հայտնում է Planet Today-ը:
Նոթբուքի հաստությունը 13,9 մմ է, քաշը՝ 1,08 կգ: Վաճառքի հստակ ամսաթվի մասին Samsung-ը կհայտարարի մոտ ժամանակներս:




























