Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը պայմանագիր կնքեց թաիլանդական «Ռատչաբուրի» թիմի հետ:

NEWS.am-ն արդեն տեղեկացրել էր, որ օրեր առաջ ֆուտբոլիստը մեկնել էր Թաիլանդ որպեսզի բուժզննում անցնի ու պայմաագիր կքնի թիիմի հետ:

Էդգարը թիմին կմիանա նոյեմբերից, իսկ մինչ այդ կմարզվի Երեւանում:

Ֆուտբոլիստը ամռանը՝ «Ուրալից» հեռանալուց հետո չէր կարողացել նոր թիմ գտնել: Մանուչարյանը վերջին մեկ ամսում գտնվում է Հայաստանում, որտեղ մարզվում էր մարզավիճակը պահպանելու համար:

Ավելացնենք, որ 31 տուրից հետո «Ռատչաբուրին» Թաիլանդի առաջնությունում զբաղեցնում է 5-րդ տեղը:

Վերա Մարտիրոսյան