Հետխորհրդային տարածաշրջանում շարունակվում են ռազմական եւ ռազմատեխնիկական ապաինտեգրման գործընթացները:
Փորձագետների ենթադրություններով, լայնամասշտաբ ռազմատեխնիկական համագործակցության իրական նախաձեռնությունների բացակայությունը դուրս է մղում ռուսական եւ սովետական սպառազինությունը ԱՊՀ երկրների բանակների մեծ մասից, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը, ով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եղել է Պաշտպանության նախարարների խորհրդի նախագահը, նախկինի պես այն կարծիքին է, որ այդ համակարգը հետխորհրդային տարածքում ամենաարդյունավետ հավաքական մարմինն է:
«Նրա օգնությամբ ԱՊՀ երկրների համատեղ ռազմական համագործակցության շրջանակներում կարելի է լուծել մի շարք խնդիրներ, այդ թվում նաեւ ռազմատեխնիկական»,-հայտարարել է Իվաշովը` հավելելով, սակայն, որ այսօր մինչեւ վերջ մշակված չեն մեկ միասնական ռազմական քաղաքականության սկզբոււնքներ հետխորհրդային երկրներում: «Եվ այդ գործում առաջին հերթին մեղավոր են պետությունների ղեկավարությունները»,-ասել է գեներալը:
Իսկ Միջազգային առեւտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոչենկոն, ընդհակառակը, կարծում է, հետխորհրդային երկրներում ռազմատեխնիկական համագործակցություն պետք է կառուցել շուկայական հարաբերություններ վրա:
«Պետք է առաջարկել այնպիսի սպառազինումներ եւ արդիականացման ծրագրեր, որոնք ավելի լավը կլինեն, քան առաջարկում են մրցակիցները: Ռուսական պաշտպանության համար դժվար է դա հիմա անել, այդ պատճառով էլ Ղազախստանը, ինչպես նաեւ ԱՊՀ այլ հարուստ երկրներ, դիվերսիֆիկացնում են զենքի գնման աղբյուրները»,- ասել է նա ու հավելել. «Այսպիսով, մոտ ապագայում Ղազախստանի զենքի շուկայի ծավալը կարող է կազմել 5 մլրդ դոլար: 2011 թվականին Ադրբեջանը գրեթե 2 անգամ ավելացրել է ռազմական բյուջեն: Նրանք կգնեն լավագույն զենքերը, սակայն ոչ միշտ այն, ինչ առաջարկում է Ռուսաստանը»: Փորձագետի կարծիքով , ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի շրջանակներում կարելի էր զարգացնել ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչես նաեւ մշակել միասնական չափանիշներ սպառազինման ոլորտում:
Նշենք, որ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 59-րդ նիստն ընթանում է այսօր` Յալթայում:




























