Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն հանուն ապագայի» ֆորումի շրջանակներում Հայաստան է ժամանելու Եվրոպայի Խորհրդի ղեկավար Տորբյորն Յագլանդը:

Համաժողովի վերջին օրը՝ հոկտեմբերի 21-ին նախատեսվում է ԵԽ ղեկավարի ելույթը, որից հետո Յագլանդը կպատասխանի լրագրողների հարցերին: Նախատեսվում է նաեւ Յագլանդի հանդիպումը երկրի ղեկավարության հետ:

Նշենք, որ համաժողովին պետք է մասնակցեր նաեւ ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն, ով սակայն, չի ժամանել Երեւան՝ Ֆրանսիայում օդանավակայանների խնդիրների պատճառով: Մինչդեռ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտին հաջողվել էր նույն Ֆրանսիայից ժամանել Հայաստան: