«Որպես ֆինանսների նախարարության ներկայացուցիչ, համապատասխան ծրագիր լինելու դեպքում, պատրաստ եմ քննարկել բուժապահովագրությունը բյուջեում ներառելու հարցը»,- այսօր` հոկտեմբերի 20-ին խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։ Նա նաեւ նշեց, որ այդպիսի ծրագիր օրակարգում չկա։ Իսկ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն էլ հարցը բարձրացնող պատգամավոր Արծվիկ Մինասյանին հրավիրեց համատեղ աշխատել այդպիսի ծրագիր ստեղծելու շուրջ։

Նշենք, որ պարտադիր բուժապահովագրություն գործում է աշխարհի բոլոր զարգացած երկրներում, 2003 թվականից՝ նաեւ Ռուսաստանում։