Ֆրանսիայում բողոքի ակցիայի մասնակիցները հոկտեմբերի 20-ին սկսել են շրջափակել ավտոկայաններն ու օդանավակայանները` ի պատասխան երկրի իշխանությունների գործողություներին, ովքեր ոստիկանության օգնությամբ փորձում են  վերահսկողություն հաստատել վառելիքի պահեստներում: Ավելի քան 500 ցուցարարներ շրջափակել են  Կլերմոն-Ֆերանե-ի օդանավակայանը, որն Օվերն շրջանի ադմինիստրատիվ  կենտրոնն է:

Նանտում տրասնսպորտային ստորաբաժանումների աշխատակիցների բողոքի ակցիան կազմալուծել է կայարանի աշխատանքը: Բացի այդ, արհմիության ակտիվիստները փակել են  ճանապարհները, քաղաքային օդանավակայանը եւ թողնում են այնտեղ միայն ոտքով գնացողներին:

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ  Դոնժում ոստիկանությունը բացել է  վառելիքի երեք խոշոր պահեստների մուտքը:

Ցուցարարները պիկետ են կազմակերպել  Պոր-դե-Բուկի վառելիքի պահեստի մոտ, ինչի արդյունքում, առանց վառելիքի կարող են մնալ Նիցի, Մարսելի, Լիոնի օդանավակայաները:

Նշենք, որ Ֆրասնսիայում բողոքում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Բողոքի ակցիաներն արդեն շարունակվում են մեկ ամիս: