Թուրքիայի Էրզինջանի (Երզնկա) քաղաքում գտնվող Բեղ Բաղը թաղամասի փակված գերեզմանը պղծել են «հայերի գանձերը» որոնողները:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Էրզինջանի այդ հատվածում թաղված են 1939-ի երկրաշարժի հետեւանքով մահացածները։  Շրջակայքում է գտնվում հայկական եկեղեցին եւ հայկական գերեզմանները:

Գանձեր փնտրողներն այս անգամ թիրախ են ընտրել նույն տեղանքում գտնվող թուրքերի գերեզմաները եւ նույնիսկ մինչեւ 15 մետր խորությամբ փոսեր փորել։ Էրզինջանի իր հարազատների գերեզման այցելած 65-ամյա Աքսուն հայտնաբերել է քանդված գերեզմանն ու մահացածի դուրս նետված կմախքը։ «Մենք Էրզինջանից 1967-ին հեռացանք Ստամբուլ, սակայն այստեղ է թաղված մայրս եւ ավագ եղբայրս։  Այցելեցի գերեզման եւ իմ տեսածից շոկի մեջ եմ։ Նույնիսկ մահացածի նկատմամբ հարգանք չի մնացել»,-նշել է Աքսուն։