Դուբայի ոստիկանությունը հայտարարել է, որ առաջին ռոբոտ-ոստիկանը շահագործման կհանձնվի 2017 թվականին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Dubai Media Office-ը:

Այլ մանրամասներ չեն ներկայացվում: Ավելի վաղ հաղորդվել էր որ Դուբայի ոստիկանությունը ռոբոտներին կներկայացնի 4 տարվա ընթացքում: Այն ժամանակ ոստիկանության ներկայացուցիչները հաղորդել էին, որ ռոբոտ-ոստիկանները կկարողանան սովորական ոստիկանների նման աշխատել «որոշակի իրավիճակներում»:

Անցյալ տարի Դուբայի ոստիկանությունը սկսել էր մեկ այլ HiTech տեխնոլոգիա կիրառել՝ Google Glass: Դրա օգնությամբ պարեկային ոստիկանները կարող են գրանցման համարներով դյուրությամբ նույնականացնել ճանապարհային երթեւեկությունը խախտողներին: