«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 20-ին ֆոնդային բորսայում վաճառվել է 3,45 մլն դոլար՝ 360,04 միջին փոխարժեքով։ Ընդ որում՝ սակարկությունները բացվել եւ փակվել են 1 դոլար/360 դրամ փոխարժեքով։

Հավանաբար Կենտրոնական բանկի միջամտությունը թույլ չի տվել դոլարին՝ ավելի իջնել։ Չի բացառվում, որ ԿԲ-ն կրկին փորձի ֆիքսել փոխարժեքը՝ այն 360-ից ներքեւ չթողնելու համար։ Սակայն առայժմ խոշոր ներարկումների կարիք չկա։ Անցյալ շաբաթ ԿԲ-ն բորսայից գնել է 5 մլն դոլար, ինչը բավարար է եղել փոխարժեքը կայունացնելու համար։