Virgin America ավիաընկերությունը միակ նմուշով թողարկել է First Class Shoe կոշիկ։ Կոշիկը սպիտակ իտալական կաշվից են, իսկ որպես դեկոր օգտագործվել է անվտանգության գոտու ճարմանդը։ Կոշիկն ունի USB սարք գաջետների լիցաքավորման համար, Wi-Fi ռոութեր եւ գունավոր էկրան։ Բացի այդ, տակացուին կցվել են լուսադիոդներ, հայտնում է Lenta–ն։
Կոշիկը ներկայացվել է Ebay–ում։ Աճուրդը կկայանա հոկտեմբերի 23-ին։
2016-ի մայիսին բրիտանական EasyJet–ը ներդրված նավիգատորով կոշիկներ էր արտադրել։ Մոդելը կոչվում էր Sneakairs։ Տակացուին կցված հաղորդիչները որսում են Bluetooth–ի ազդակները եւ հուշում են, թե որտեղ պետք է թեքվել աջ, իսկ որտեղ՝ ձախ։




























