Ճապոնացի դիզայներներ Տերույուկի ու Յուկա Իշիկավաներն CGI-անիմացիայի օգնությամբ ստեղծել են Սայա անունով համակարգչային աղջկա, հայտնում է CNet–ը։

Հոկտեմբերի սկզբին դիզայներները Սայայի հաշիվը տեղադրել են ճապոնական սոցցանցերում՝ նշելով, որ նա սովորում է ավագ դպրոցում։ Օգտատերերի մեծ մասը չի կարողացել անիմացիոն մոդելին տարբերել իրական աղջկանից։

Ավելի ուշ Տերույուկի ու Յուկա Իշիկավաները օգտվել են ռոբոտեխնիկայի ոլորտի պրոֆեսոր Մասախիրո Մորիի օգնությունից ու կարողացել են 3D անիմացիայի միջոցով աղջկան ցույց տալ շարժման մեջ։