Հայաստանի նոր կառավարությունը կշարունակի աջակցել ՏՏ ոլորտին։ Այս մասին լրագրողներին կառավարության արտահերթ նիստից հետո հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ ըստ գործող օրենքի՝ ՏՏ սթարթափերի համար արտոնությունները գործում են երեք տարի, իսկ բուն օրենքը՝ մինչեւ 2020թ․։
«Այդուհանդերձ, մենք այսուհետ էլ կշարունակենք պետական միջամտությունը, եթե այն կօգնի ոլորտին»,- հայտնել է նախարարը։




























