ԱՄՆ-ն Իրանի իշխանություններից պահանջում է ազատ արձակել իրանական ծագումով ամերիկացի գործարարին ու նրա 80-ամյա հորը, որոնք դատապարտվել են լրտեսության մեջ մեղադրանքով։

«Մենք խորապես մտահոգված ենք այն տեղեկություններով, որ ԱՄՆ քաղաքացիներ Սիամակ Նամազին ու Բաքուեր Նամազին Իրանում 10 տարվա ազատազրկման են դատապարտվել»․- հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները։ Նրա խոսքով ԱՄՆ-ն միանում է միջազգային կազմակերպությունների ու ՄԱԿ-Ի մարդու իրավունքների հարցերով փորձագետների կոչերին ու պահանջում է անհապաղ ազատ արձակել ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, որոնց անարդարացիորեն դատապարտել են Իրանում՝ այդ թվում Սիամակ ու Բաքուեր Նամազիներին։

Իրանի դատարանը ԱՄՆ քաղաքացի Սիամակ Նամազիին ու նրա 80-ամյա հորը ՝ Բաքուեր Նամազիին 10 տարվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ-ի իշխանությունների հետ համագործակցության համար։ Սիամակ ո Բաքեր Նամազիները, որոնք ԱՄՆ-ի ու Իրանի քաղաքացիներ են, մեղավոր են ճանաչվել «թշնամական ամերիկյան կառավարության հետ համագործակցելու համար»։ Քանի որ Իրանը չունի երկքաղաքացիության ինստիտուտ, հայր ու որդի Նամազիները զրկված են հյուպատոսական օգնությունից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։